Աստղային կոկտեյլներ
2017-08-17

Հոլիվուդի վառ ներկայացուցիչները տարբեր կերպ են նախընտրում հանգստանալ. Ոմանք յոգայով են զբաղվում, ոմանք անկարգություններ անում, իսկ կան նրանք, ովքեր ընկերախմբով անշտապ վայելում են հնարամիտ կոկտեյլներ: Շատ կոկտեյլներ հատուկ ստեղծվել են աստղերի համար, իսկ որոշներն` անվանվել ի պատիվ նրանց:

Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի աստղային կոկտեյլները:

 

Մերիլին Մոնրո

“Կոկտեյլ Մանհեթըն”

Ամենասիրված շիկահերի երկրպագուներին հետաքրքիր կլինի իմանալ, որ նա պաշտում էր թունդ ու նրբաճաշակ “Մանհեթըն” կոկտեյլը: Այս ըմպելիքի բաղադրատոմսը հորինել են 19-րդ դարի վերջին: Ավելի ուշ դրա հիմնական բաղադրիչը` աշորայի վիսկին փոխարինել են առավել մեղմ բուրբոնով: Մերիլինը հարգում էր ավանդույթներն ու կոկտեյլն օգտագործում էր իր սկզբնական բաղադրատոմսով:

Մեծ բաժակում երկար գդալով խառնվում էր 60մլ վիսկի, «Ագնոստուրա» բիթերի մի քանի կաթիլ և 30մլ կարմիր վերմուտ: Խառնուրդը լցվում էր սառեցված բաժակի մեջ ու մատուցվում բալի հատիկով:

Օդրի Հեփբյորն

«Կոկտեյլ Ալեքսանդր»

Այս նրբահամ սրճային-սերուցքային կոկտեյլի բաղադրատոմսն արդեն 100 տարեկան է: Մի քանի վիրտուոզ թափահարում` և ձեր «Ալեքսանդրը» պատրաստ է;

Հմուտ բարմենն Օդրիին ուրախություն պատճառելու համար շեյքերի մեջ մի քիչ կոտրտած սառույց, Crème De Cacao սրճային թրմօղի, 30մլ. Ամերիկյան ջին, 20մլ յուղային սերուցք  էր դնում ու կոկտեյլը զարդարում քերած մշկընկույզով:

Անջելինա Ջոլի

Կոկտեյլ “Անջելինա Ջոլի”

 

2002 թվականին Անջելինա Ջոլին այցելեց “Լարա Կրոֆտ” ֆիլմի պրեմիերային, և իրենց հիրացմունքն ու հարգանքն արտահայտելու համար տեղի երկրպագուները` “Կարմիր դաշնամուր” ռեստորանի բարմենները ստեղծեցին նոր կոկտեյլ ու անվանեցին այն գեղեցկուհու անունով:

Կոկտեյլը բաղկացած է 100գ. “Մալիբու” կոկոսային ռոմից, 30մլ օղուց և 50մլ անանասի հյութից: Շեյքերում խառնված ըմպելիքը լցվում է բաժակների մեջ ու զարդարվում կոկտեյլային հովանոցով:

 

Սքարլեթ Յոհանսոն

Կոկտեյլ “Բելլինի”

 

Նրբաճաշակ ու կանացի Սքարլեթը նախընտրում է թեթև մրգային կոկտեյլներ: Նրան ամենից շատ դուր է գալիս մի կոկտեյլ, որի բաղադրատոմսը 30-ական թթ իտալացի ռեստորատոր Ջուզեպպե Չապրիանեն ձոնել է նկարիչ Ջիովաննի Բելլինիին: Ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսի մեջ մտնում է թարմ դեղձից պյուրե և մի պտղունց շաքար:

 

Շեյքերի մեջ դրվում է սառույց, ավելացվում 150մլ չոր փրփրուն գինի և 50գ դեղձի պյուրե: Թափահարելուց ու քամելուց  հետո կոկտեյլն անմիջապես մատուցվում է սառեցված բաժակում: