Բարերի կայանքը հատուկ հարմարանք է՝ նախատեսված բարի որակյալ գործունեության ու բարմենի աշխատանքի բարելավման համար: Ստանդարտ կայանքը պետք է ունենա մրգերի, սառույցի պահպանման համար նախատեսված հատուկ տեղ, բարերի գույքի համար նախատեսված սեղան, շշերի համար նախատեսված հարմարանքներ: Նման դասավորվածության շնորհիվ բարերի աշխատանքն արագ է ընթանում, գործընթացները բարելավվում են, հարմար սարքավորումը խնայում է բարմենի ժամանակը, քանի որ ահրաժեշտ բոլոր գործիքներն ու մթերքները ձեռքի տակ են լինում:
Բարերի կայանքների երկու տեսակ գոյություն ունի՝ պատրաստի և պատվիրված:
Իհարկե առավել հաճախ ճիշտ կլինի ընտրել կոնկրետ հաստատության պահանջներին համապատասխան կայանքներ: Լավ բարերում որակյալ ու արագ աշխատանք երաշխավորեու համար ցանկալի է, որ յուրաքանչյուր բարմեն իր կայանքն ունենա:
Բարերի կայանքների հիմնական մոդուլները
Ցանկացած կայանք կազմված է ամուր հիմնակմախքից ու սեղանից: Ժամանակակից կայանքի ոտիկները սովորաբար կարգավորվող են ու խորհուրդ է տրվում հենց այդիպսինը ձեռք բերել: Դա թույլ կտա կայանքը տեղափոխել ու տարածքի հնարավորություններն առավել հարմար դարձնել:
Բարերի կայանքի՝ սառույցի, սառը հումքերի, բուրավետիչների, կոկտեյլի բաղադրիչների ու հավելումների համար նախատեսված բազմամակարդակ տարաները ցանկացած հարմարանքի անբաժան մասն են կազմում: Սովորաբար կայանքներում միջնապատերը հանովի են, ինչը բարմենին հնարավորություն է տալիս ինքնորույն կարգավորել տարաների չափսը:
Կայանքի լվացարանը պետք է հարմար լինի, սանտեխնիկան՝ որոկյալ:
Գավաթների տեղավորման համար նախատեսված սեղանը միշտ կաթիլ հավաքող հատվածով է սարքավորված, որտեղ թափվում են լվացած գավաթներից թափվող կաթիլները:
Գարեջրի դրիֆտի սեղանն իր երկու կաթիլահավաքիչով ստանդարտ կայանքի պարտադիր տարր է: Այդ սեղանի տակ պետք է տարածք նախատեսված լինի գարեջրի կեգի համար:
Ինչպես ճիշտ ընտրել
Նյութը. չժանգոտվող պողպատ, որն ամենաամուր ու որակյալ նյութն է: Այն երկար կյանք ունի ու խոնավությունից չիժանգոտում:
Չափսերը. Ստանդարտ չափսը 1մ 20սմ-ից մինչև 1մ 60 սմ-ն է: Նման չափսի դեպքում առկա կլինեն աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Խոշոր ձեռնարկությունների համար կարելի է առավել խոշոր կայանք գնել՝ տարածքի պահանջներին համապատասխան:
Ֆրեշ-կայանքը հյութաքամիչների, մրգերի պահպանման վայրի տեղադրման հատուկ սարքավորում է:
Սուրճի կայանքը սուրճի մեքենայի տեղադրման վայր է, սրճային մթերքների փայտիկ, սուրճի մրուրը թափելու տեղ:
Կոկտեյլային կայանքը հարմարանք է՝ նախատեսված շշերի համար, լվացարան, մրգերի ու կտրտած մթերքի տարաներ, ըմպելիքների տարաներ, աղբատար:
Սփիլ-սեղանն իր կաթիլահավաքիչով սպասքի համար նախատեսված վայր է, որտեղ լվացած սպասքը չորանում է:
Մի խոսքով՝ բարերի կայանքի հիմնական գործառույթը բարմենի աշխատանքը թեթևացնելն է, բարի գործունեության բարելավումն ու մթերքի, սառույցի, սպասքի և այլի պահպանման համար անհրաժեշտ հարմար տարածության մեծացումը: