Ինչպես համադրել գինին ուտեստների հետ
2017-08-14

Գինին հիանալի կերպով կարող է լրացնել ու ընդգծել ուտեստների համը: Բայց միայն ճիշտ ընտրված գինին կարող է իսկապես բացահայտել խորտիկի բոլոր համային հատկություններն ու շեշտերը: Միևնույն ժամանակ` սնունդը խաղողից պատրաստված այս ազնվազարմ խմիչքի համի ու բույրի յուրօրինակ բացահայտիչն է: Կարող ենք ասել, որ գինին ու սնունդը իսկական համեղակերի ճաշացուցակի պարտադիր մասն են կազմում:

Ներկայացնենք գինու ու ուտեստների համադրման մի քանի կարևոր կանոն, որոնք կօգնեն ձեր սեղաններն ավելի նրբահամ ու հաճելի դարձնել:

       Գլխավոր կանոնը շատերին է ծանոթ` կարմիր գինին մատուցվում է մսի, սպիտակը` ձկան հետ:

       Կարմիր գինին ամենալավը համադրվում է թռչնամսի, ոչխարի մսի, մսային կծու խորտիկների հետ: Պանրի տեսակների մեծամասնությունը հրաշալիորեն ներդաշնակվում է չոր կարմիր գինու հետ Կարմիր գինու հետ լավ համադրվող նախուտե՞ստ եք փնտրում` դա կարող է լինել յուղոտ թանձր ապուրը: Իտալական խոհանոցի ուտեստների մեծամասնությունը հրաշալի կերպով համադրվում է կարմիր գինու հետ: Սրանք դասական համադրություններ են:

Իսկ վերջին ժամանակներում խոհանոցային փորձարարությունների շարքում է հայտնվել սուշիի համադրումը կարմիր գինու հետ:

Ավանդաբար սպիտակ գինին համադրում են առավել թեթև, համային առումով ոչ այնքան արտահայտիչ ուտեստների հետ: Թունդ կամ կծու սնունդը հետք էլ չի թողնի խմիչքի նուրբ համից: Նրա հետ լավ են համադրվում սերուցքային թանձրուկով տապակված ուտեստները, բայց ոչ մի դեպքում` տապակած միսը: Սպիտակ գինին մատուցում են ծովամթերքի, սպիտակ մսի, աղցանների հետ: Ձկան հետ սովորաբար մատուցում են BEAUJOLAIS BLANC, TREBBIANO, VINHO VERDE երիտասարդ գինիներ: Այս թեթև ըմպելիքը հրաշալիորեն լրացնում է նաև սերուցքային, սխտորի նոտաներով պանրե ապուրների, սառը խորտիկների մեծամասնության համը:

Մրգերի ու բանջարեղենի համը ևս լավ է ընդգծում սպիտակ գին: Sauvignon, CHARDONNAY, PINOT BLANC գինիները հաճախ են մատուցվում բանջարեղենի հետ: Էկզոտիկ և ցիտրուսային մրգերի հետ ավելի լավ է ըմպել թունդ սպիտակ գինիներ:

       Փրփրուն գինիներն ամենալավն են համադրվում ուտեստների հետ: Դասական է համարվում շամպայնի համադրումը խավիարի կամ նուշով ուտեստների հետ: Պաղպաղակն ու մրգերը ևս կարելի է համադրել տոնական խմիչքի հետ` ճիշտ այնպես, ինչպես ոչ քաղցր աղանդերները: Աղանդերը չպետք է դրա հետ ըմպելիք խմիչքից քաղցր լինի:

Իսկ եթե չեք կողմնորոշվում ու չգիտեք` որ խմիչքը որ ուտեստի համար ընտրել, չեզոք տարբերակ ընտրեք` վարդագույն գինի: Այն համադրվում է թե՛ տաք ուտեստների , թե՛ մրգային աղանդերների հետ: