Էսպրեսսո սուրճն ըմպելիք է, որը ստացվում է աղացած սուրճի փոշի լցրած ֆիլտրի միջով ճնշմամբ անցկացնելու արդյունքում: Դասական տարբերակում վերցվում է 7-9 գրամ աղացած սուրճի հաբ՝ 30 մլ ջրին: Սա շատ թունդ խմիչք է:
Իտալիայում՝ այս սուրճի հայրենիքում, հատուկ կանոն կա՝ «4 M-երի կանոնը», որին հետևում են բոլոր բարիստները: Ու ահա թե ինչպես է մեկնաբանվում:
- Mishella՝ սուրճի խառնուրդի անվանում է, որից պատրաստվում է էսպրեսսոն: Մի՛ փորձեք տնտեսել սուրճի հաշվին, չէ՞ որ հայտնի ասացվածքի համաձայն՝ ժլատը կրկնակի է վճարում:
- Maccinato՝ լավ կարգավորվող աղացվածքն է, որը ոչ պակաս կարևոր գործոն է լավ էսպրեսսո պատրաստելիս:
- Macchina՝ սուրճի մեքենան կամ սրճաղացն է: Այստեղ 2 «ճշմարտություն» պետք է յուրացնել. ելքի ժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի 88-95 աստիճան, իսկ ճնշումը՝ մոտ 9 ս/ս:
- Mano՝ ձեռք: Շատ կարելի է խոսել այս կետի մասին, բայց բարիստայի ձեռքերը ճիշտ էսպրեսսո պատրաստելիս ամենագլխավորն են:
Սուրճի աղացվածքը

Սուրճի բոլոր սիրահարները գիտեն, որ ճիշտ աղացվածքը շատ կարևոր է էսպրեսսսո պատրաստելիս: Ճիշտ էսպրեսսոյի պատրաստման համար աղացվածքը միշտ պետք է թարմ լինի: Ինչի՞ համար է դա պետք: Այն բանից հետո, երբ աղացվածքը մի երկու րոպե մնա բաց օդում, նրանից կգոլորշիանան եթերայուղերը, իսկ դա ուղղակիորեն կազդի սուրճի որակի վրա:
Սուրճի հաբի ձևավորումը
Այստեղ պարզում ենք, թե ինչ է պետք սուրճի ճիշտ հաբ ձևավորելու համար և ինչպես հասկանալ, որ ամեն ինչ ճիշտ է արվել: Դրա համար պետք կգա հոլդեր և տեմպեր:
- հոլդերը հարմարանք է, որի մեջ լցվում է աղացած սուրճը:
- տեմպերն աղացած սուրճը մամլելու գործիք է:
Սուրճի հաբի աղումը
Այժմ ամեն ինչ ունենք սուրճի հաբ ձևավորելու համար: Աղացած սուրճը լցնում ենք հոլդերի մեջ: Սուրճի իդեալական քանակությունը՝ 7 գրամ: Հետո մամլում ենք տեմպերով: Չարժե շատ ուժեղ մամլել, բայց և չարժե նաև թուլացնել: Ճիշտ ձևավորված հաբը չի ընկնում, երբ տեմպերը շրջում ենք: Եվս մի չափանիշ է համարվում այն, որ սուրճի հաբից հոլդերի մաքրումը չպետք է շատ ժամանակ խլի:
Սուրճի «մզումը»
Այստեղ պետք է հետևել ժամանակին, քանի որ այն ցույց կտա ձեր ավելի վաղ արված սխալները:
Այս փուլում պետք է միայն հոլդերը տեղադրել սուրճի մեքենայի մեջ ու սպասել, որ էսպրեսսոն պատրաստվի: Գլխավոր չափանիշը՝ 1 բաժակ էսպրեսսոյի (25-30մլ) մզումը՝ 20-25 վրկ: Փրփուրը պետք է հոծ լինի ու չանհետանա 1,5-2 րոպեի ընթացքում:
Եթե բաժակը չափազանց արագ է լցվում, անհրաժեշտ է փոքրացնել աղացվածքի մանրության աստիճանը, իսկ եթե հակառակն է, ուրեմն աղացվածքը բավարար չափով խոշոր չէ:
Ահա և վերջ: Այժմ մենք գիտենք, թե ինչպես պատրաստել ճիշտ էսպրեսսո: Հետևում ենք այս կանոններին, և մեր էսպրեսսոն միշտ սպասված կլինի հյուրերի շրջանում: