Կոկտեյլները յուրահատուկ մատուցելու տարբերակներ
2017-05-31

Յուրաքանչյուր բարմենի համար շատ կարևոր է բացի համեղ կոկտեյլներ պատրաստելուց կարողանալ նաև դրանք գեղեցիկ ու յուրօրինակ մատուցել: Կոկտեյլը որքան ավելի ոչ ստանդարտ մատուցեք, այդքան ավելի մեծ տպավորություն կառաջացնեք հաճախորդի մոտ, ով աստիճանաբար կդառնա Ձեր մոլի երկրպագուն ու մշտական այցելուն:

Եվ այսպես, ներկայացնում ենք կոկտեյլները հետաքրքիր մատուցելու մի քանի տարբերակներ, որոնք կզարմացնեն անգամ ամենաքմահաճ հաճախորդին:

Shot բաժակներ սառույցից

Անգլերենից թարգմանած ՛՛shot՛՛ նշանակում է կրակոց: Այս բաժակները նախատեսված են արագ խմելու համար և ավելի փոքր են, այդ իսկ պատճառով էլ սառույցից հնարավոր է ստանալ shot բաժակ: Սիլիկոնե ձևամանների մեջ մնում է միայն ջուր լցնել և լավ սառեցնել: Վստահեցնում ենք՝ նման բաժակները բում-ազդեցություն կունենան:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Փայտե տակդիր բաժակների համար

Փայտե տակդիրով կարող եք մատուցել օրինակ, վիսկի, որը շատ գեղեցիկ կդիտվի:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Քաղցր բաժակներ

Իսկ ո՞վ է ասել, որ սպասքը չի կարելի ուտել 🙂 Եթե ցանկանում եք դառնալ շատերի սիրելի բարմենը, ապա կարող եք այս հնարքն օգտագործել: Մնում է միայն թխվածքի համեղ բաղադրատոմս գտնել և փորձել ուժերը որպես խոհարար 🙂

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Ճկվող բաժակներ

Գեղեցիկ տեսքով այս բաժակները խոստանում են գերել բոլոր հաճախորդներին, որոնք սովոր են գնահատել գեղեցիկն ու յուրօրինակը:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Բազմաշերտ բաժակներ

Հիշվող տպավորություն թողնելու համար առաջարկում ենք ձեռք բերել նման հետաքրքիր բազմաշերտ բաժակներ, որոնք դեպի իրենց կսևեռեն հաճախորդների ուշադրությունը:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Չոր սառույց բաժակների համար

Թեև չոր սառույց օգտոգործելը շատ տարածված է, այնուամենայնիվ, մինչ օրս այն շատ գեղեցիկ տպավորություն է գործում և զարմացնում է հաճախորդներին:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Բաղադրիչները աչքի առաջ

Երբեմն քմահաճ հաճախորդներին հետաքրքրում է մթերքների և բաղադրիչների թարմությունը, այդ իսկ պատճառով էլ կարող եք մթերքները լցնել կոլբաներում և դնել հաճախորդների առաջ, իսկ նման բաժակներից կոկտեյլ խմելը պարզապես հաճելի գործընթաց կդառնա:

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Կոկտեյլը՝ ներարկիչի մեջ

Փոքր բաժակներին կարող են փոխարինել ներարկիչները, որոնք պարզապես կապշեցնեն բարի այցելուներին 🙂

kokteylnere-yurahatuk-matucelu-tarberakner

Իսկ ո՞ր տարբերակը Ձեզ դուր եկավ 🙂