Քաղցր, թունդ ու թեժացնող: Տաք ռոմն արևմտյան մշակույթում ձմեռային տոների ավանդական խմիչքն է: Եկեք մենք էլ հասկանանք՝ ինչով է այն վաստակել այդ իրավունքը:
Տաք յուղոտ ռոմի պատմությունը:
Այս ըմպելիքի պատմությունը շատ վաղ է սկիզբ առնում: Արդեն 13-րդ դարում սկսեցին յուղ ավելացնել էյլի մեջ՝ նրա բուժական հատկություններն ուժեղացնելու համար: Հետո եվրոպացիները սովորեցին թորել ու յուղը սկսեցին ավելի թունդ խմիչքներին ավելացնել:
Այն բանից հետո, երբ սկսեցին Յամայկայից պատոկա արտահանել գաղութային Ամերիկա, օղեգործարաններ սկսեցին բացվել Նոր Անգլիայում.գաղութարարները սկսեցին ռոմ ավելացնել տաք ըմպելիքներին: Այսպես ի հայտ եկավ տաք յուղոտ ռոմը:
Տաք յուղոտ ռոմ՝ ծույլերի համար
Սրա համար հարմար է ցանկացած մուգ ռոմ՝ ինչպես թունդ` BACARDI OAKHEART, CAPTAIN MORGAN’S SPICED, այնպես էլ՝ ոչ այնքան՝ MOUNT GAY, BACARDI CARTA NEGRA: Թունդ ռոմի դեպքում համեմունքներ կարելի է ընդհանրապես չավելացնել: Տաք ջրի փոխարեն հաճախ տաք սիդր կամ թեյ են ավելացնում.
- 50 մլ ոսկե կամ թունդ ռոմ
- 25 գր. կարագ
- 1,5 թ/գ դարչնագույն շաքար
- 3 հատիկ մեխակ՝ ըստ ցանկության
- դարչնի փայտիկ
- մշկընկույզ
- տաք ջուր
Ջուր լցված փոքր կաթսայում կարագը շաքարի ու մեխակի հետ հալեցնում ենք: Վերցնում ենք կրակից, ավելացնում ռոմի խառնուդն ու լավ խառնում: Քամիչի միջոցով լցնում ենք ջերմակայուն բաժակի մեջ և ավելացնում տաք ջուրն՝ ըստ ճաշակի: Զարդարում ենք դարչնի չոփիկներով և քերած մշկընկույզով: Հաճույքը չենք հետաձգում ու անմիջապես ըմպում ենք:
Տաք յուղոտ ռոմ՝ ոչ քմահաճների համար
Ամերիկայում Ծննդյան տոներին, նախապես են պատրաստվում՝ այնպես, ինչպես ավանդական ոգելից ըմպելիքներին: Տաք սերուցքային ռոմի համար ընդունված է նախապես յուղային բաղադրություն պատրաստել, որն ընդունված է «խմոր» անվանել: Ահա այդպիսի «խմորով» պատրաստվող բաղադրատոմս՝
- 45 մլ ոսկե կամ թունդ ռոմ
- 1 ճ/գ «խմոր»՝ տաք յուղոտ ռոմի համար
- տաք ջուր
Ռոմն ավելացնում ենք ջերմակայուն բաժակի մեջ: Ավելացնում ենք «խմորը», վրան լցնում եռացրած ջուրն ըստ ճաշակի և լավ խառնում: Խմում ենք անհապաղ:
Խմորի համար՝
- 450 գր կարագ
- 450 գր դարչնագույն շաքար
- 450 գր սպիտակ շաքար
- 1 ճ/գ աղացած դարչին
- 1 թ/գ հատիկավոր մեխակ
- 1 թ/գ քերած մշկընկույզ
- 1 գդալ փափկած վանիլային պաղպաղակ:
Պաղպաղակից բացի՝ մնացած բաղադրատարրերը լցնում ենք խոր թասի մեջ ու լավ հարում՝ ստանալով համասեռ զանգված: Ավելացնում ենք պաղպաղակն ու կրկին խառնում: Լցնում ենք համապատասխան ծավալով տարայի մեջ պինդ փակում ու պահում սառցախցիկում: