Էդինբուրգում աճուրդի է դրվել 1,1 միլիոն դոլար արժեքով 60 տարվա հնեցման Macallan վիսկիի շիշը
60 տարվա հնեցման Macallan շոտլանդական վիսկիի շիշը դրվել է Bonhams-ի աճուրդում: Ըստ Daily Express թերթի խմիչքը գնահատվել է 700-900 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,1 միլիոն դոլար):
Շշի վրա հատուկ պիտակ է, որն ստեղծել է փոպ-արտ իտալացի նկարիչ Վալերիո Ադամին:
Ընդամենը 1986 թվականին պատրաստվել է այդ միածիկավոր վիսկիի 12 շիշ, եւ այս պահին հայտնի չէ, թե դրանցից քանիսն է պահպանվել:
Ներկայիս հազվագյուտ խմիչքը ձեռք է բերվել վաճառորղի կողմից 1994 թվականին անմիջականորեն Macallan-ից: Այդ գործարքի գումարը չի հրապարապվել:
Ըստ Bonhams-ի ներկայացուցիչ Մարտին Գրինի 60 տարվա հնության վիսկին «խիստ հազվագյուտ եւ ամենաբարձր որակի խմիչք է և խմիչքի երկրպագուները պատրաստ են տարիներով սպասել շուկայում դրա հայտնվելուն»:
Մայիսին Հոնկոնգում կայացած աճուրդում այդ նույն վիսկիի մեկ շիշը վաճառվել է ռեկորդային գնով՝ 814 հազարֆունտ ստեռլինգով (ավելի քան 1 միլիոն դոլարով)
։